"GENERAL PIANO" SUBJECT TEACHING PECULIARITIES IN MUSIC HIGHER EDUCATION INSTITUTIONS

Рубрика конференции: Секция 9. Педагогические науки
DOI статьи: 10.32743/NetherlandsConf.2022.6.20.342457
Библиографическое описание
Асатрян А.О. "GENERAL PIANO" SUBJECT TEACHING PECULIARITIES IN MUSIC HIGHER EDUCATION INSTITUTIONS// Proceedings of the XX International Multidisciplinary Conference «Innovations and Tendencies of State-of-Art Science». Mijnbestseller Nederland, Rotterdam, Nederland. 2022. DOI:10.32743/NetherlandsConf.2022.6.20.342457

"GENERAL PIANO" SUBJECT TEACHING PECULIARITIES IN MUSIC HIGHER EDUCATION INSTITUTIONS

Ani Asatryan

Applicant, Gyumri Branch of Yerevan Komitas State Conservatory,

Republic of Armenia, Gyumri

Shirak center for Armenological studies of the National Academy of Sciences of the Republic of Armenia,

Armenia, Gyumri

 

ОСОБЕННОСТИ ПРЕПОДАВАНИЯ ПРЕДМЕТА "ОБЩЕЕ ФОРТЕПИАНО" В МУЗЫКАЛЬНЫХ ВУЗАХ

Асатрян Ани Оганнесовна

соискатель, Гюмрийский филиал Ереванской государственной консерватории им. Комитаса,

Республика Армения, г. Гюмри

Ширакский центр арменоведческих исследований Национальной академии наук Республики Армения

Республика Армения, г. Гюмри

 

 «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՇՆԱՄՈՒՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ

Ասատրյան Անի Հովհաննեսի

Հայցորդ, Կոմիտասի անվան Երևանի պետական

կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ,

Հայաստանի հանրապետություն, Գյումրի

Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն,

Հայաստանի հանրապետություն, Գյումրի

 

ABSTRACT

The "General Piano" course, traditionally, has not occupied one of the most important places in the curricula of music HEIs. Meanwhile, obviously, it is through this course that many significant lines are drawn in the development of a young musician as a future professional musician or music lover. Within the scope of this article, we have tried to refute the misconception on this issue by building on the facts, as well as to prove the exceptional importance of the course in the comprehensive development of the future musician.

АННОТАЦИЯ

Предмет общего фортепиано традиционно занимает не самое главное место в учебных планах музыкальных ВУЗ-ов. Между тем, очевидно, что именно через курс общего фортепиано прокладываются весьма важные линии в развитии юного музыканта, как будущего музыканта-профессионала, так и любителя музыки. В рамках данной статьи мы попытались на основе фактов опровергнуть существующее заблуждение по данному вопросу, а также доказать исключи­тельную значимость предмета в всестороннем развитии будущего музыканта.

ԱՆՈՏԱՑԻԱ

Երաժշտական ​​բուհերի ուսումնական ծրագրերում «Ընդհանուր դաշնա­մուր» դասընթացն ավանդաբար գրավում է ոչ ամենակարևոր տեղը։ Մինչդեռ ակն­հայտ է, որ հենց այս դասընթացի միջոցով է, որ շատ կարևոր գծեր են դրվում երիտասարդ երաժշտի՝ որպես ապագա պրոֆեսիոնալ երաժշտի կամ թե երա­ժշտասեր­ի կայացման գործում։ Սույն հոդվածի շրջանակներում մենք փորձե­ցինք փաստերի հիման վրա հերքել այս հարցում առկա թյուր կարծիքը, ինչպես նաև ապացուցել դասընթացի բացառիկ կարևորությունը ապագա երաժշտի համակող­մանի զարգացման գործում։

 

Keywords: musical education, piano, student, university, musical abilities, general piano course.

Ключевые слова: музыкальное образование, фортепиано, студент, вуз, музы­кальные способности, общий курс фортепиано.

Բանալի բառեր՝ երաժշտական կրթություն, դաշնա­մուր, ուսանող, բուհ, երա­ժշտական ​​հմտություններ, ընդհանուր դաշնամուրի դասընթաց.

 

ՈՒնենալով ինքնուրույն և անսահմանափակ հնարավորություններ որպես մենակատարող և անսամբլային գործիք ծառայելու ցանկացած ստեղծագործու­թյունների կատարման համար՝ դաշնամուրը երաժշտական կրթության բոլոր օղակներում գլխավոր նվագարաններից մեկն է:

Դաշնամուրի դասընթացը ուսումնասիրող ոչ մասնագետ ուսանողների հետ տարվող աշխատանքը պահանջում է հատուկ մոտեցում: Քանի որ ուսա­նողների միջև կան տարիքային տարբերություններ, նրանց ուսուցման մեթոդի­կան պետք է լինի յուրահատուկ, հաշվի առնելով և տարիքային, և անհատական առանձնահատկությունները:

Բուհական մի շարք մասնագիտությունների համար երաժշտության ուսու­ցումը, նվագարանին տիրապետելը պետք է կարևոր նեցուկ դառնա շրջանա­վարտների հետագա մասնագիտական աշխատանքի գործունեության համար: Այդ ուսանողները թեև չեն պատրաստվում դառնալու մասնագետ դաշնակա­հարներ, այնուամենայնիվ, պետք է կարողանան դաշնամուր նվագել և իմանան դաշնամուրային գրականություն: Ուսման տարիների ընթացքում պետք է սովո­րեցնել նրանց ինքնուրույնորեն վերլուծել նոտային տեքստը և կատարել այն ամենը, ինչը կնպաստի ավելի խորությամբ յուրացնելու երաժշտությունը: Երա­ժշտի դաստիարակությունը պատասխանատու և բարդ գործ է, որը պահանջում է հատուկ ընդունակություններ: Զարգացնելով ուսուցման քարացած սկզբունք­ների համակարգի դեմ անցյալում պայքարող վարպետ դաշնակա­հարների լավագույն ավանդույթները, անհրաժեշտ է հենց սկզբից ուշադրություն դարձնել դաստիարակության գեղարվեստական կողմին:

Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ուսանողի անհատական առանձնահատկությունները, այնպես էլ բուհի յուրահատկությունը: Ուսանողի ուսուցման պրոցեսում և ստեղծագործական զարգացման մեջ վճռական դերը պատկանում է մանկավարժին: Մանկավարժ երաժիշտն իր աշխատանքի մեջ պարտավոր է որքան կարելի է լիակատար կերպով օգտագործել գեղարվեստա­կան ներգործության վիթխարի ուժը: Ապագա մասնագետը ուսանողի (որն ընդունակ է կատարելագործելու իր գիտելիքները) պահանջների համակարգը' նրա զարգացումը և ձևավորումը, ամբողջ մանակավարժական կոլեկտիվի համաձայնեցված աշխատանքի արդյունքն է: Համատեղ որոշվում ու մշակվում են միասնական պահանջներ, ընտրվում է ծրագիր' հաշվի առնելով ուսանողի աճի աստիճանը, աշխատանքը երաժշտական տեքստի վրա (ստեղծագործական ընդհանուր բնույթի, տեմպի, դինամիկայի, ֆակտուրայի առանձնահատկու­թյունների, ձևի բնորոշումը), ջանքերը տեխնիկական դժվարությունները հաղ­թահարելու համար, ներքին լսողության և երաժշտական հիշողության զար­գացումը, ինքնուրույն աշխատանքի ունակությունների պատվաստումը և այլն: Դասը ուսանողի և դասախոսի փոխըմբռման ձևերից մեկն է, իսկ դաշնամուրի դասի հիմքում դրվում է ուսանողի և դասախոսի անհատական փոխըմբռնումը, ստեղծագործական միացյալ գործունեությունը: Դասի ժամանակ ստեղծագոր­ծական պրոցեսը մեծապես կախված է դասախոսի անձնական օրինակից, իր առարկայով ուսանողին հետաքրքրելու հմտությունից, ձայնագրությունների հետ ծանոթացնելուց, կոլեկտիվ քննարկումից, մի կողմից' խնդիրների «դրված­քից», որոնք կպարտադրեն ուսանողին ինքնուրույնաբար և ակտիվորեն փնտրել, ուսումնասիրել նյութը, մյուս կողմից' նման պարապմունքները վերած­վում են ուսանողի և դասախոսի մտավոր փոխազդեցության միջոցի: Դասախո­սը, հաշվի առնելով ուսանողի անհատական խառնվածքը, ընդունակությունները և շահագրգռվածության աստիճանը, պլանավորում է իր աշխատանքները, գործունեության ձևերն ու միջոցները:

Դասի ընթացքում ոչ բոլոր առաջարկված ձևերն են, որ իրականցվում են խիստ հաջորդականությամբ: Դասի որոշակիորեն կառուցված ուրվագծի հետ մեկտեղ, մեծ է հանպատրաստից ստեղծագործելու՝ ասել է թե իմպրովիզացիայի կարևորությունը: Դա նշանակում է' ուսանողի ուշադրությունը տեխնիկական կարգի խնդիրներից տեղափոխել կերպարային-հնչյունային ոլորտը, որի հե­տևանքով դասը կդառնա հագեցած, աշխույժ, ստեղծագործական:

Դասարանում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքի հիմնական ձևերը խիստ անհատական են և կախված են նրանից, թե որքան ավելի լավա­տեղյակ է դասախոսն ուսանողի մասնագիտության բնագավառին: Նա պետք է լսի ուսանողների ելույթները, բացահայտի նրանց թերություններն ու արժա­նիքները, ուսումնասիրի նոր ստեղծագործություններ, արտահայտչա­միջոցներ: Գիտենալով, որ դաշնամուրի դասը երաժշտական ունակությունների և հմտու­թյունների կոպլեքս է, պետք է շատ հանգամանորեն ընտրել ուսում­նական նվագացանկը: Դրա մեջ պետք է ներառվեն ստեղծագործություններ, որոնց վրա աշխատելը կապահովի ուսանողի բազմակողմանի զարգացումը: Ստեղծագոր­ծությունների դժվարության աստիճանը պետք է համապատաս­խանի ուսանողի կարողություններին, միաժամանակ նպաստի կատարողական հմտությունների զարգացմանը: Հանձնարարվող նվագացանկի բարդացումը պետք է անցկացվի աստիճանաբար: Թեմատիկ օրացուցային պլանի մեջ պետք է մտցնել բավա­կանին ընդարձակ նվագացանկ: Դրա մի մասը պետք է անցնել հիմնավորապես, մյուս մասը անցնել ավելի պակաս մանրամասնորեն, իսկ մի մասը թերթից կարդալու ձևով: Դասական կոպոզիտորների ստեղծագործությունների հետ մեկտեղ կարելի է լայնորեն օգտագործել հայ կոպոզիտորների երկերը, նմանա­պես և հայկական ժողովրդական երգերի և պարերի նմուշներ: Այդ ստեղ­ծա­գործություններն իրենց ոգով մոտ են մեր ուսանողներին և նրանք այդ երկերը նվագում են ավելի հաճույքով: Անհրաժեշտ է թեմատիկ օրացուցային պլանի մեջ մտցնել չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններ և մի քանի ոչ բարդ նվագակցություններ, ինչպես նաև էստրադային և ջազային բնույթի երկեր:

Նման աշխատանքը նպատակահարմար է, քանի որ օգնում է ուսանողին բացահայտելու հայրենական, համաշխարհային և ժամանակակից երաժշտու­թյան բովանդակության ներքին հարստությունը, որը միաժամանակ դաստիա­րակում է նրա գեղարվեստական ճաշակը և նպաստում երաժշտական մտահո­րիզոնի ընդլայնմանը: Ուսանողները պետք է կարողանան վերլուծել ժամանա­կակից երաժշտությունը, ըմբռնել ստեղծագործության ձևը, բնույթը և բովան­դակությունը, ապացուցել սեփական տեսակետը, դաշնամուրի դասերի ժամա­նակ ցուցաբերելով ինքնուրույնություն և նախաձեռնություն: Միայն իսկական սերը երաժշտության և մանկավարժական աշխատանքի նկատմամբ, բոլոր խնդիրների, ինչպես նաև երաժշտական կրթության զարգացման գործում սե­փական դերի ըբռնումը դասախոսին կբերեն բավարարություն և հաջողություն: Լսարանում կատարած աշխատանքին զուգընթաց տանը նույնպես տեղի է ունենում երաժշտական ստեղծագործության աստիճանական յուրացումը, խնդիրների յուրացումը բովանդակության կերպարային-հուզական ըմբռնման առումով: Դասախոսի և ուսանողի ուշադրությունն անհրաժեշտ է մշտապես պահել ակտիվ:

Կատարողական զգացողության դաստիարակության կարևոր պահանջնե­րից է երաժշտական նյութի հստակ պատկերացումը ուսանողի կողմից: Կատա­րումը պետք է լինի խելացի և տրամաբանական, որպեսզի ունկնդիրը ճիշտ հասկանա կոմպոզիտորի կողմից ստեղծված երաժշտական կերպարները: Ու­սանողը ձգտում է ավելի արագ ձեռք բերել արտահայտիչ ինտոնացման անհրա­ժեշտ մասնագիտական ունակություններ, աշխատում է ձևի վրա, յուրացնում արտահայտչամիջոցների գրագետ կատարման տեխնիկան:

Դաշնամուրի դասերին այդ բոլոր խնդիրների մշտական կատարումը զար­գացնում է կատարողական լսողությունը և ինտոնացիոն-կերպարային մտածո­ղություն:

Ուսանողի ուսուցման նկատմամբ կոմպլեքսային մոտեցումը առավել ար­դյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե բուն դաշնամուրի դասընթացի կա­տարելագործման հետ մեկտեղ իրականացվի համաձայնեցումը տարբեր առար­կաների հետ, որոնք ուսանողը ուսումնասիրում է բուհում ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում: Միայն այդ դեպքում դաշնամուրի դասընթացը, հանդի­սանալով մասնագիտական առարկաների շարքում հիմնական առարկաներից մեկը, կլինի ուսանողի մասնագիտական գիտելիքների իսկական «հենարան»:

Ստանալով նվագարանի տիրապետման հիմնավոր պատրաստա­կանու­թյուն, հեղինակային տեքստի հետ աշխատելու հմտություն, թերթից սահուն կարդալու ունակություն, բուհի շրջանավարտը անօգնական չի մնա իր մասնա­գիտության մեջ: Երաժշտության մեկնաբանության գիտական-քննադատական մեթոդի ստեղծագործական յուրացման դեպքում երիտասարդ մասնագետը հաջողությամբ կիրագործի լուսավորչի պարտականությունները, որը զբաղվում է մասսաների գեղագիտական, բարոյական դաստիարակության հարցերով:

Ամփոփելով մեր ուսումնասիրությունը նշենք հետևյալը. «Ընդհանուր դաշ­նամուր» առարկան երաժշտական ​​կրթության կարևոր բաղադրիչ է, որն օգնում է ուսանողին զգալիորեն ընդլայնել իր երաժշտական ​​հորիզոնը և զարգացնել երաժշտական ​​հմտություններ: Հայրենա­կան և արտասահմանյան կոմպոզի­տորների երաժշտական ​​ստեղծագործու­թյունների լայն շրջանակի հետ ծանո­թանալը օգնում է ընդլայնել ուսանողների մտահորիզոնը և թույլ է տալիս զգա­լիորեն խորացնել կրթության ընդհանուր տեսական և մշակութային ասպեկտ­ները:

Դաշնամուր նվագելու իմացությունն ու կարողությունը օգնում են ուսա­նողին յուրացնել գեղագիտական ​​ուղղության ողջ ցիկլը. դրանք դասեր են հա­տուկ առարկաներից՝ (երգչախումբ, վոկալ, խորեոգրաֆիա, բեմական շարժում), ինչպես նաև տեսական դասընթաց՝ սոլֆեջիո, երաժշտական ​​գրականություն, արվեստի պատմություն։ Դաշնամուրային մանկավարժության մեթոդական սկզբունքները հիմնված են ուսուցողական երաժշտական ​​կրթության կարևո­րագույն փոխկապակցված օղակների վրա։ Առաջին հերթին կարևորվում է լսո­ղական և երաժշտական-փոխաբերական ոլորտների զարգացումը, ապա հու­զա­կան և ինտելեկտուալ սկզբունքները, գեղարվեստական-ստեղծագործա­կան և շարժողա-տեխնիկական ոլորտները։

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ:

  1. «Детская музыка армянских композиторов и пути решения актуальных педа­гогических задач», - «Сборник музыковедческих трудов», Ереван, «Комитас», 2000, 167 с.
  2. Подуровский В., Суслова Н. Психологическая коррекция музыкаль­но-педаго­ги­ческой деятельности. - М., Владос, 2001,  320 с.
  3. Путь к совершенству: Диалоги, статьи и материалы о фортепианной технике, сост. С. Стуколкина, - СПб.: Композитор, 2007, 392 с.
  4. Шмидт-Шкловская А. О воспитании пианистических навыков, издание 2-е, Л., издательство Музыка, 1985, 70 с..