ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԶՈՒԳԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Рубрика конференции: Секция 2. Общая педагогика, история педагогики и образования
DOI статьи: 10.32743/25419862.2021.10.52.307726
Библиографическое описание
Հարությունյան Ս.Ա. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԶՈՒԳԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ / Ս.Ա. Հարությունյան // Педагогика и психология в современном мире: теоретические и практические исследования: сб. ст. по материалам LII Международной научно-практической конференции «Педагогика и психология в современном мире: теоретические и практические исследования». – № 10(52). – М., Изд. «Интернаука», 2021. DOI:10.32743/25419862.2021.10.52.307726

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԶՈՒԳԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

Ասպիրանտ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան, ք. Երևան

 

Հետազոտության նպատակը։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել, համեմատել և վերլուծել Հայաստանի և Լեհաստանի հանրապետությունների բարձրագույն կրթության համակարգերի կառավարման առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները։

Բանալի բառեր: Բարձրագույն կրթություն, կառավարման համակարգ, ֆինանսավորում, ընդունելություն, գնահատում:

ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կառավարումն իրականացվում է  երեք մակարդակով` ՀՀ կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից։

Հայաստանում ուսումնական պլաններն ու ծրագրերը կազմում են բուհերը, իսկ նախարարությունները վերահսկում են ուսումնական գործընթացը, ավարտական քննությունների որակը՝ սահմանելով չափորոշիչները։

Հայաստանի Հարապետության բուհերում ընդուներությունը կատարվում է տարին մեկ անգամ, ամռանը՝ միասնական ավարտական երկմակարդակ քննությունների արդյունքով՝ մրցութային հիմունքներով։ Օտարերկրյա ուսանողներն ընդունվում են ընդհանուր հիմունքներով կամ հարցազրույցով։

Ուսումնական տարին Հայաստանում սկսվում է սեպտեմբերի 1–ից։ Հայաստանի կրթական համակարգը կազմված է պետական և ոչ պետական բուհերից, ընդ որում ոչ պետական բուհերը պետք է ունենան կրթական գործունեությունը թույլատրող լիցենզիա և պետական հավատարմագրման վկայական։

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը երկաստիճան է՝ բակալավրիատ և մագիստրատուրա՝ կրեդիտային համակարգով [3]։ 

Հայաստանի բուհերում պարտադիր է և՛ դասախոսություններին հաճախելը, և՛ քննությունների հանձնումը։ Հայաստանում ուսանողները պետք է հանձնեն կիսամյակային քննությունները և հետո միայն փոխադրվեն հաջորդ կիսամյակ։

Ուսուցման կազմակերպման ձևերը Հայաստանի բուհերում բազմաբնույթ են՝ դասախոսությունների, սեմինարների, ինքնուրույն աշխատանքների ձևով։ Հիմնականը՝ դասախոսություններն են։   Հայաստանում ընդունված է 20 - 100 բալանոց գնահատման համակարգերը։

Բացի վերոնշյալ գնահատականների սանդղակից, կրթական համակարգում կիրառվում է նաև կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (ECTS):

Հայաստանի բուհերը ուսումնառության ընթացքում չեն բարձրացնում ուսման վարձը։ Բուհը ուսանողի հետ կնքում է պայմանագիր, և ուսումնառության ողջ ընթացքում ուսման վարձը մնում է անփոփոխ, իսկ ոչ պետական բուհերը պայմանագիր չեն կնքում, իսկ ուսման վարձը փոփոխվում է յուրաքանչյուր կիսամյակ։ Հայաստանում բարձրագույն կրթության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից, բայց կան նաև հինադրամներ, կրթական ծրագրեր, անհատական ներդրումներ և այլ արտաբյուջետային միջոցներ։

ՀՀ-ում ուսուցման հիմնական ձևերն են առկան (ստացիոնար) և հեռական։ Հայաստանում բարձրագույն կրթությունը և´ անվճար է, և´ վճարովի։

Լեհաստանում բարձրագույն կրթության համակարգի կառավարումն իրականացնում է Լեհաստանի Գլխավոր խորհուրդը՝ Սենատը և Ժողկրթության և սպորտի նախարարությունը [2] :

Լեհաստանում ուսումնական պլաններն ու ծրագրերը կազմում են բուհերը, իսկ նախարարությունները վերահսկում են ուսումնական գործընթացը, ավարտական քննությունների որակը՝ սահմանելով չափորոշիչները։

Լեհական բուհեր, որպես կանոն ընդունվում են առանց ընդունելության քննությունների, սակայն հեղինակավոր բուհերը՝ Յագելլոնյան, Վարշավայի համալսարանները անցկացնում են ընդունելության քննություններ։ Օտարերկրյա դիմորդները նախապես հանձնում են լեզվի իմացության թեստ։ Ընդունելոությունը տարեկան երկու անգամ է՝  աշնանը և գարնանը։

Այսպիսով, թեկնածուները ունենում են երկու հնարավորություն՝ ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություն։ 

Ուսումնական տարին Լեհաստանում սկսվում է հոկտեմբերի 1–ից և մարտի 1 –ից։ Լեհաստանի կրթական համակարգը կազմված է պետական և ոչ պետական բուհերից։

Լեհաստանի բարձրագույն կրթության համակարգը երկաստիճան է՝ բակալավրիատ, մագիստրատուրա [4]։ Լեհաստանի բարձրագույն կրթության համակարգում առկա է «ակադեմիական ազատությունը»։ Դասախոսություններին հաճախելը պարտադիր չէ, պարտադիր է միայն քննությունների հանձնումը։ Լեհաստանում ուսանողը կարող է փոխադրվել հաջորդ կիսամյակ նաև ունենալով ակադեմիական պարտքեր, պայմանով , որ դրանք հանձնի հաջորդ կիսամյակի ուսումնառության ընթաքու։ Ուսանողը կարող է ստանալ դիպլոմ միայն քննությունները հանձնելուց հետո։

Ուսուցման կազմակերպման ձևերը  Լեհաստանի բուհերում բազմաբնույթ են՝ դասախոսությունների, սեմինարների, ինքնուրույն աշխատանքների ձևով։ Հիմնականը ՝ դասախոսություններն են։  Լեհաստանում գնահատման համակարգը հինգբալանոց  է։ Բացի վերոնշյալ գնահատականների սանդղակից, Լեհաստանի կրթական համակարգերում կիրառվում է նաև կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (ECTS):

Լեհաստանում բարձրագույն կրթությունը ֆինանսավորվում  է բացառապես պետական բյուջեից [2]։ Կան նաև արտաբյուջետային միջոցներ,  որոնք գոյանում են վճարովի սովորող ուսանողների ուսման վարձավճարներից, շենքերի վարձակալության և այլ աշխատանքների միջոցով։

Լեհաստանի բուհերը ուսումնառության ընթացքում չեն բարձրացնում ուսման վարձը։ Բուհը ուսանողի հետ կնքում է պայմանագիր, և ուսումնառության ողջ ընթացքում ուսման վարձը մնում է անփոփոխ։ իսկ ոչ պետական բուհերը պայմանագիր չեն կնքում, իսկ ուսման վարձը փոփոխվում է յուրաքանչյուր կիսամյակ։

Լեհաստանում,   գործում են առկա (ստացիոնար), հեռակա, երեկոյան, էքստեռն (դրսեկություն) և անհատական ուսուցման ձևերը։  Լեհաստանում  բարձրագույն կրթությունը և´ անվճար է, և´ վճարովի։

Այսպիսով, Հայաստանի և Լեհաստանի բարձրագույն կրթության համակարգերի համեմատական-զուգադրական վերլուծության արդյունքում պարզվեց, որ կան մի շարք նմանություններ և տարբերություններ: Նախ նշենք նմանությունները։

1. Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեհաստանում ուսումնական պլաններն ու ծրագրերն կազմում են բուհերը, իսկ նախարարություններն վերահսկում են ուսումնական գործընթացը, ավարտական քննությունների որակը:

2. ՀՀ-ում բարձրագույն կրթության համակարգը երկաստիճան է՝ բակալավրիատ և մագիստրատուրա: Լեհաստանում նույնպես բարձրագույն կրթության համակարգը երկաստիճան է՝ բակալավրիատ և մագիստրատուրա։

3. Երկու երկրների կրթական համակարգերում կիրառվում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը:

 Տարբերություններն են՝

1. ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կառավարումն իրականացնում է ՀՀ կառավարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը և բուհը, իսկ Լեհաստանում բարձրագույն կրթության համակարգի կառավարումն իրականացնում է Լեհաստանի գլխավոր խորհուրդը՝ Սենատը և ժողկրթության ու սպորտի նախարարությունը:

2. ՀՀ բուհերում ընդունելությունը կատարվում է տարեկան 1 անգամ՝ ամռանը, իսկ Լեհաստանում՝ տարեկան 2 անգամ՝ աշնանը և գարնանը:

3. Հայաստանում բուհերի ընդունելությունը կատարվում է ավարտական միասնական, երկմակարդակ քննությունների արդյունքով, մրցութային հիմունքներով, իսկ Լեհաստանում բուհեր ընդունվում են առանց ընդունելության քննությունների:

4. Լեհաստանի բուհերում դասախոսություններին հաճախելը պարտադիր չէ, պարտադիր է միայն քննությունների հանձնումը, իսկ Հայաստանի բուհերում պարտադիր է և´ դասախոսություններին հաճախելը, և´ քննությունների հանձնումը:

5. Տարբերվում են 2 երկրների բարձրագույն կրթության համակարգերի գնահատումը: Հայաստանում ընդունված է 20-100-բալանոց համակարգը, իսկ Լեհաստանում գնահատման համակարգը 5 - բալանոց է:

Այսպիսով, երկու երկրների բարձրագույն կրթության համակարգերի կառավարման բարեփոխումների հիմնական նպատակն ու խնդիրներն են կրթության մակարդակի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, նրա բարձրացումն ու ինտեգրումը միջազգային և կրթական գործունեությունների գործընթացում։

 

Օգտագործված գրականության ցանկ:

  1. Հայաստանի հանրապետության օրենքը «բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» (ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին).
  2. charko.narod.ru › tekst Система образования Республики Польша.
  3. http://escs.am › higher-education Высшее образование РА
  4. https://isttravel.ru › ...Польская система образования.