ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Рубрика конференции: Секция 10. Педагогическая психология
DOI статьи: 10.32743/25419862.2021.11.53.316126
Библиографическое описание
Սոֆյա Խ. ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ / Խ. Սոֆյա, Ս. Արմենուհի // Педагогика и психология в современном мире: теоретические и практические исследования: сб. ст. по материалам LIII Международной научно-практической конференции «Педагогика и психология в современном мире: теоретические и практические исследования». – № 11(53). – М., Изд. «Интернаука», 2021. DOI:10.32743/25419862.2021.11.53.316126

Երաժշտության և հոգեբանության փոխազդեցությունը

Սոֆյա Խաչատրյան

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժշտագիտության բաժնի 2 կուրսի ուսանողուհի, Հայաստան, Երևան

Արմենուհի Սարգսյան

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի հումանիտար ամբիոնի վարիչ,հոգեբանության դասախոս, Հայաստան, Երևան

 

The interaction of music and psychology

Sophia Khachatryan

a 2nd-year student at the Musicology Department of the Gyumri branch of the Yerevan State Conservatory,

Armenia, Yerevan

Armenuhi Sargsyan

Head of the Humanitarian Department of the Gyumri branch of the Yerevan State Conservatory, psychology teacher, head,

Armenia, Yerevan

 

Ամփոփում

Հոդվածում ներկայացված է հոգեբանության և երաժշտության անմիջական կապը, որի շրջանակներում անդրադառցել ենք զգացողություններին, երաժշտության ընկալմանն և ազդեցությանն, ինչպես նաև կոմպոզիտոր-կատարող-ունկդիր շփման անհրաժեշտությանը։

ABSTRACT

The article presents a direct connection between psychology and music, were  we touch the feelings, perception and influence of music, as well as the need for composer-performer-listener communication.

 

Բանալի բառեր: հոգեբանություն , երաժշտություն ,զգայություն, երաժշտական ընկալում, երաժշտաբուժություն.

Keywords։ psychology, music, sensitivity, musical perception, music therapy.

 

Ինչպես գիտենք, հոգեբանությունը անցել է երկու հազարամյակից ավելի ճանապարհ, մինչև որ XIXրդ դարավերջին և ХХ րդ դարասկզբին դարձել է լիարժեք, ինքնուրյուն գիտություն մարդու մասին, որի ուսումնասիրության  օբյեկտը մարդն է։ Այն ուսումնասիրում է մարդու հոգեկանը, հոգեկան գործունեությունը, հոգեկան ակտիվությունը և դրա ձևավորման, դրսևորման օրինաչափություններն ու մեխանիզմները։ Այս ամենը բացահայտում են, թե ինչպես է օբյեկտիվ աշխարհն արտացոլվում մարդու գլխուղեղում, ինչպես են դրա շնորհիվ կարգավորվում մարդու գործողություններն, արարքներն և զարգանում  հոգեկան գործունեությունը, ձևավորվում նրա անձնային որակներն ու հատկանիշները։  Հոգեկան արտացոլման, մեր աշխարհաճանաչման առաջին և ամենակարևոր աստիճանը զգայությունն է։

Զգայությունների դերը խիստ էական է, քանի որ  դրանք շրջապատող միաջավայրի, աշխարհի, անգամ մեր մասին գիտելիքների աղբյուրն են։ Մարդու <<ես>>-ը արտաքին աշխարհին <<միացված>>  է մեր  հինգ զգայարանների միջոցով։ Մարդու ամենասուր կենսական պահանջմունքներից մեկը զգայությունների նորմալ հոսքի  պահանջմունքն է, քանի որ դրանց շնորհիվ է սնվում մարդու ուղեղը, ստանում կենսարար և անհրաժեշտ տպավորությոններ։

Աշխարհի ճանաչումը, շրջապատի և կյանքի իմացությունը  նախ և առաջ սկսվում է հույզերից և զգացմունքներից։ Զգայարանների միջոցով է, որ մարդու ուղեղը ստացած ինֆորմացիան վերլուծում է և անում  նրանց մասին դատողություն, որը ամեն մարդու վրա թողնում է անմիջական հուզական ազդեցություն։ Իհարկե մարդու զգայարանների, նրանց ֆունկցիաների մասին կարելի է խոսել անվերջ, սակայն  մեզ հետաքրքրում է այն, թե ձայները, և հատկապես երաժշտությունը ինչ ազդեցություն են թողնում մարդու վրա։ Ինչպես ասել է գերմանացի գրող և վիպասան Բետինա Բրենտանո ֆոն Առնիմը, <<երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջև>>։

Անտիկ հեղինակների մոտ մենք գտնում ենք բազմաթիվ վկայություններ երաժշտաբուժության վերաբերյալ։  Բուժական նպատակով երաժշտությունը կիրառել են դեռևս հին ժամանակներից, քանի որ մեղեդիների առաջ բերած հաճելի հույզերն ակտիվացնում են գլխուղեղի կեղևի գործունեությունը։ 

<<Ոդիսական>> էպոսից մեզ հայտնի է, թե ինչպես է Ոդիսևսի վերքը երաժշտությունից եւ երգելուց դադարել արյունահոսել, կամ   ինպես  է  հույն հերոս Աքիլեսը իր զայրույթը հանդարտեցրել երգելով և լիրա նվագելով: Հույն փիլիսոփա  Դեմոկրիտես Աբդերացին  խորհուրդ էր  տալիս  վարակիչ հիվանդությունները բուժելու համար լսել երաժշտություն,  որովհետև ենթադրվում էր, որ դեղամիջոցը առանց երաժշտության իր ֆունկցիան չի կատարի ։

Սակայն, ինչպես նշում է հին հույն փիլիսոփա Պլատոնը, պետք չէ հոգին և մարմինը առանձին բուժել,  քանի որ հոգին և մարմինը մեկ ամբողջություն են։

Այս ամենը խոսում է այն մասին, որ երաժշտությունը լրացնում է ենթագիտակցության հիմնական պահանջների բավարարման պակասը  և  նրա գլխավոր նպատակը մարդուն  հաճույք պատճառելն ու հոգևոր մաքրման բերելն է  ։

Խոսելով երաժշտության դրական  ազդեցության մասին, չենք կարող չանրադառնալ երաժշտական ընկալմանն, որը համարվում  է երաժշտական հոգեբանության առավել զարգացած ոլորտը։

Այս առումով, ըստ հոգեբան և երաժիշտ  Բորիս Միխաելովիչ Տեպլովի սահմանման   երաժշտական ստեղծագործության հիմնական բովանդակությունը՝  զգացմունքները, հույզերն ու տրամադրություններն են։ Տեպլովը  պնդում էր, որ  երաժշտական ստեղծագործությունը հասկանալու, այն ճիշտ ընկալելու և լավ կատարելու համար երաժշտասերն ու երաժիշտը պետք է պատկերացում կազմի այն ժամանակաշրջանի  մասին, երբ  որ ապրել է տվյալ կոմպոզիտորը,  պետք է պատկերացում կազմի այն մասին, թե տվյալ կոմպոզիտորն  ինչպիսի  հայացքներ ուներ  կյանքի, մարդկանց, բնության, արվեստի վերաբերյալ ։  Սա շատ կարևոր է, քանի որ  կոմպոզիտորը ստեղծագործելիս կարելի է ասել կարեկցում է իր ժամանակի խնդիրներին,  դրանցով հիանում,  վրդովվում, տառապում  և եթե  կատարողն իմանա  թե ինչումն է այդ ապրումների կոնկրետ պատճառը, ապա  էլ ավելի լավ կզգա, կհասկանա ու կկատարի երաժշտությունը։

Երաժիշտը համարվում է կապող օղակ՝  կոմպոզիտորի և ունկնդրի միջև, քանի որ երաժիշտն ունկնդրին փոխանցում է տարբեր հույզեր։ Կատարողն ունկնդրին անհոգի կատարում չփոխանցելու համար, պետք է կարողանա նախ և առաջ ինքը  վերապրել փոխանցվող հույզերը։ Երաժշտության մեջ արտահայտված զգացողությունը միշտ կապված է որոշակի գաղափարի հետ, որը ինքնին որոշակի տրամադրություն է առաջացնում: Երաժշտական գործունեության ընթացքում մեր զգացողությունը (ստեղծագործություն, կատարում, լսում) կարող է իրականացնել հաճելի կամ  տհաճ երանգ, որոնք  կարող են  ուղեկցվել  վերբալ (խոսքի ձևով) և ոչ վերբալ (միմիկա)  միջոցներով : 

Ընկալումներն ակտիվ  են  այն ժամանակ, երբ  կատարողն  և ունկնդիրներն  իրենք են ընկալվող ստեղծագործության մեջ ներդնում ինչ -որ բան՝ իրենց անձնական կյանքի փորձից,  քանի որ  այդ ժամանակ երաժշտական ընկալման գործընթացը վերածվում է երկու անձնային աշխարհների  երկխոսության, որոնցից մեկը պատկանում է ունկնդրին, իսկ մյուսը ՝ կոմպոզիտորին ։  Իսկ եթե   կատարողը կարողանում է ճիշտ մեկնաբանել  երաժշտությունը, ապա այս դեպքում ստեղծվում է կոմպոզիտորի, կատարողի  և ունկնդրի  "հանդիպում"։

Այսպիսով, կարելի է նշել, որ հոգեբանության և երաժշտության անմիջական կապը անփոփոխ փաստ է , որը մարդկային գործունեության մեջ, ըստ մեր համոզման կարող է ունենալ դրական ազդեցություներ։

Իզուր չէ, որ մեծն կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն ասել է. 

<<Սիրեք և սովորեք երաժշտության մեծ արվեստը: Դա ձեզ կբացի բարձր զգացմունքների, մտքերի մի ամբողջ աշխարհ: Դա ձեզ հոգեպես ավելի հարուստ կդարձնի: Երաժշտության շնորհիվ դուք ձեր մեջ կգտնեք նոր ուժեր, որոնք նախկինում ձեզ համար անծանոթ էին: Կյանքը կտեսնեք նոր գույներով >>:

 

Գրականություն

  1. Սերգեյ Արզումանյան <<Հոգեբանություն>>, Երևան 2003թ․։
  2. В. И. Петрушин Музыкальная психология. Учебник; 4-е издание, переработанное и дополненное; Москва Юрайт 2017.
  3. С. А. ИСАЕВА  Музыкальная педагогика и психология. Учебно-методический комплекс; Саранск;  Издательство мордовского университета; 2019.