ՀԱՐԱԿՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Библиографическое описание
Հարությունյան Ս.Ա. ՀԱՐԱԿՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Ս.Ա. Հարությունյան // Культурология, искусствоведение и филология: современные взгляды и научные исследования: сб. ст. по материалам LX Международной научно-практической конференции «Культурология, искусствоведение и филология: современные взгляды и научные исследования». – № 5(54). – М., Изд. «Интернаука», 2022. DOI:10.32743/25419870.2022.5.54.339275

ՀԱՐԱԿՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

հայցորդ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան

 

THE STUDY OF DETACHED CONSTRUCTIONS IN THE HISTORY OF RUSSIAN LINGUISTICS

Susanna Harutyunyan

Postgraduate student, Yerevan State University,

Armenia, Yerevan

 

ԱՆՈՏԱՑԻԱ

Սույն հոդվածում ներկայացվում են ռուս լեզվաբաններ Վ. Վ. Վինոգրադովի, Լ. Վ. Շչերբայի, Ն․ Ս. Վալգինայի, Ե․ Ի. Դիբրովայի, Ա. Մ. Լոմովի, Պ․ Ա. Լեկանտի տեսակետները ռուս լեզվաբանության պատմության մեջ՝ հարակցական կառույցների վերաբերյալ։

ABSTRACT

This article presents the points of view of the Russian linguists V. V. Vinogradov, L. V. Shcherba, N. S. Valgina, E. I. Dibrova, A. M. Lomov, P. A. Lekant on detached constructions in the history of Russian linguistics.

 

Բանալի բառեր բարդ նախադասություն, հարակցական կառույցներ, համադասություն, ստորադասություն։

Keywords: composite sentence, detached constructions, coordination, subordination․

 

Ռուս լեզվաբանության պատմության մեջ հարակցական կառույցների ուսումնասիրմամբ զբաղվել են ռուս ականավոր լեզվաբաններ՝ Վ Վ. Վինոգրադովը, Լ. Վ․ Շչերբան, Ն․ Ս. Վալգինան, Ե․ Ի. Դիբրովան, Ա․ Մ. Լոմովը, Պ. Ա. Լեկանտը և ուրիշներ․

Հարակցությունը հատուկ քերականաոճական հնարք է, որը կապված է մեծ տեղեկատվական հագեցվածությամբ խոսքի միջոցները խնայելու միտումի հետ [6, էջ 141]։ «Հարակցություն» եզրույթը լեզվաբանության մեջ է մտցրել Լ. Վ. Շչերբան։ Հարակցական կառույցները լայն տարածում ունեն բանավոր խոսքում, որն առաջանում է մտքի հոսքի ժամանակ, երբ «երկրորդ տարրը գիտակցության մեջ հայտնվում է միայն առաջինից հետո կամ նրա արտասանության ժամանակ» [7, էջ 80]։

Ըստ Վ. Վ. Վինոգրադովի «հարակցական կառույցները այն կառույցներն են որոնցում արտահայտությունները հաճախ չեն տեղավորվում միանգամից մի իմաստային հարթության մեջ, բայց կազմում են հարակցման ասոցացված շղթա» [2, էջ 576 - 577]       
Ն Ս. Վալգինան հաստատում է, որ հարակցումը շարահյուսական կապակցության հատուկ տարատեսակ է և տարբերվում է համադասությունից և ստորադասությունից [1, էջ 278]։ Ըստ նրա՝ հարակցումը կարծես թե դրվում է համադասության և ստորադասության վրա՝ հանդիսանալով երկրորդական կապակցություն [1, էջ 279]։

Ն. Ս. Վալգինան հարակցական կառույցները բաժանում է հետևյալ տեսակների.

1.հարակցական շաղկապներով և շաղկապական բառերով կառույցների,

2.հարակցական նշանակությամբ համադասական շաղկապներով կառույցների,

3.հարակցական նշանակությամբ ստորադասական շաղկապներով կառույցների,

4.անշաղկապ կառույցների [1, Էջ 280]։

Նույն տեսակետն է պաշտպանում նաև Ե Ի. Դիբրովան։ Ըստ նրա՝ հարակցումը պետք է դիտել համադասության կամ ստորադասության ենթատեսակ և, հետևաբար, կարելի է առանձնացնել բարդ նախադասությունների հետևյալ տեսակները՝
ա) բարդ համադասական նախադասություններ մեկնական և հարակցական հարաբերություններով,     
բ)բարդ ստորադասական նախադասություններ ստորադասական - հարակցական երկրորդականներով,  
գ) անշաղկապ բարդ նախադասություններ հարակցական -տարածական հարաբերություններով մասերի միջև [3, էջ 105 - 163]։

Հարակցական կապակցությունների մասին իր տեսակետն է արտահայտել նաև ռուս լեզվաբան Ա. Մ. Լոմովը։ Նա գտնում է, որ «այդ կապակցությունը չի դրվում համադասության և ստորադասության վրա, այլ ամրագրում է ինչպես համադասականների, այնպես էլ ստորադասականների գծային կապերի ծագող խզումը [5, էջ 270 - 271]։       
Պ Ա. Լեկանտը հարակցական հարաբերություն արտահայտող նախադասությունները հատուկ տեսակ է համարում, քանի որ նրանց հատուկ է հավելական իմաստը, իսկ նախադասության բաղադրիչ մասերը ինքնուրույն են և ունեն ավարտուն իմաստաբանություն ու կառուցվածք։ Անշաղկապ բարդ նախադասություններում հարակցական հարաբերություն արտահայտող բարդ նախադասությունները միջանկյալ օղակ են համազոր և անհամազոր նախադասությունների միջև։ Հարակցական հարաբերություն արտահայտող նախադասությունները չեն թույլատրում համադասական և ստորադասական շաղկապների «ներմուծում» [4, էջ 223]:
Այսպիսով, ռուս լեզվաբանների կարծիքով՝ հարակցական կապակցությունները չեն համընկնում «համադասություն» և «ստորադասություն» հասկացությունների հետ, որովհետև այն երկրորդական կապակցություն է, որը դրվում է համադասական և ստորադասական հարաբերություններ արտահայտող նախադասությունների վրա։ Հարակցական տարրը ծագում է խոսողի մտքում ինչ – որ մի նախադասության արտասանության ընթացքում։ Այն լրացուցիչ դատողություն է, որն ամբողջացնում և ընդարձակում է գլխավոր մասում հաղորդված մտքի իմաստը։ Հարակցական երկրորդական նախադասությունը իրենից ներկայացնում է լրացուցիչ դատողություն, որը ճշգրտում և զարգացնում է նախորդ նախադասության արտահայտված մտքի իմաստը։

 

Գրականության ցանկ:

  1. Валгина Н. С. Синтаксис современного русского языка, Москва, 1978, 439 стр.
  2. Виноградов В. В. Пушкин и русский литературный язык XIX в. - в кн.: Пушкин - родоначальник новой русской литературы. Москва, 1941, с. 576 - 577.
  3. Диброва Е. И. Современный русский язык, Москва, 1995. 
  4. Лекант П. А. Современный русский язык. Синтаксис. Москва, Издательский центр «Академия», 20010, 256 стр.
  5. Ломов А. М. Словарь – справочник по синтаксису современного русского языка, Москва, 2007, 416 стр.
  6. Современный русский язык. Синтаксис. Часть 2. Под ред. Д. Э. Розенталь, Москва «Высшая школа» 1979, 256 стр.
  7. Щерба Л. В. О частях речи в русском языке. - В кн.: Избранные работы по русскому языку, Москва, 1957, 188.