ԴԻԴԱԿՏԻԿ ԽԱՂԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Опубликовано в журнале: Научный журнал «Интернаука» № 37(260)
Рубрика журнала: 11. Педагогика
DOI статьи: 10.32743/26870142.2022.37.260.345699
Библиографическое описание
Марутян С.А., Пономаренко И.Р. ԴԻԴԱԿՏԻԿ ԽԱՂԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ // Интернаука: электрон. научн. журн. 2022. № 37(260). URL: https://internauka.org/journal/science/internauka/260 (дата обращения: 25.11.2024). DOI:10.32743/26870142.2022.37.260.345699

ԴԻԴԱԿՏԻԿ ԽԱՂԵՐԸ ՈՐՊԵՍ   ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Սվետլանա Ալեքսանի Մարության

մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,  Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան

Իրինա Ռոմանի Պոնոմարենկո

 դասախոս, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ասիստենտ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Իջևան

 

Բանալի բառեր՝ ավագ նախադպրոցական, տրամաբանական մտածողություն, դիդակտիկ խաղ, զարգացում, ուսուցում, դաստիարակություն։

 

Ժամանակակից մանկավարժական տեսությունները և պրակտիկան մեծ ուշադրություն են դարձնում երեխաների տրամաբանական մտածողության զարգացմանը, ինչը պետք է սկսել նախադպրոցական տարիքից:

Նախադպրոցական տարքում է դրվում երեխայի անձի ձևավորման և զարգացման հիմքը։ Ավագ նախադպրոցական տարիքում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենում երեխայի անձի ձևավորման և հետագա զարգացման վրա։ Այս տարիքում գործունեության առաջատար ձևը համարվում է խաղը, սակայն ավագ նախադպրոցական տարիքում, երեխայի մտավոր զարգացումն ապահովելու և դպրոցին նախապատրաստելու առոմով, առավել հաճախ կազմակերպում ենք դիդակտիկ խաղեր։ Դիդակտիկ խաղն իր տեսակով ուսուցանող է, որի շնորհիվ հնարավոր է զարգացնել նաև երեխաների տրամաբանական մտածողությունը, որը տարբեր հոգեբանների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում։

Ըստ Ն.Ն.Սուբդյակովի մտածողությունը որպես «աշխարհի բարձրագույն արտացոլումը ուղեղի շուրջ, առավել բարդ մտավոր ճանաչողական գործընթաց է, որը բնորոշ է միայն մարդուն» [2]: «Մտածողությունը բարձրագույն Ճանաչողական հոգեկան գործընթաց է, որը բնութագրվում է իրականության և արտաքին աշխարհի երևույթների միջև գոյություն ունեցող կապերի ընդհանրացված և միջնորդավորված արտացոլմամբ», Վ. Ն. Կապարուլինա, Մ.Ն. «Մտածողությունը մարդու գիտակցության մեջ օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների էական հատկությունների միջնորդավորված և ընդհանրացված արտացոլման գործընթաց է»[3]: Մտածողությունը մարդկային իրականության ճանաչողության ամենաբարձր աստիճանն է։ Որպես զգայական մտածողության հիմք են հանդիսանում ընկալումները, զգացողությունները և պատկերացումները։

Այսպիսով, մտածողությունը մարդկային իրականության ճանաչողության ամենաբարձր աստիճանն է։ Որպես զգայական մտածողության հիմք են հանդիսանում ընկալումները, զգայարաններըը և պատկերացումները։

Պետք է նշել այն փաստը, որ «մտածողություն» տերմինը իր մեջ պարունակում է «տրամաբանական մտածողություն» տերմինը[9]: Տրամաբանական մտածողության ուսումնասիրության խնդիրը հոգեբանամանկավարժական գրականության մեջ բավականին արդիական թեմա է: Առկա են բազմաթիվ գիտական հրապարակումներ, որոնք նվիրված են տվյալ խնդրին, դրանցում առկա է երեխայի տրամաբանական մտածողության անհրաժեշտության և զարգացման հնարավորությունների տեսական հիմնավորումերը, նախանշված են տվյալ խնդրի լուծման ուղիները։ Այնուամենայնիվ, գիտական գրականության մեջ այս խնդրի տարիքային բաշխումը բավականին քիչ է ներկայացված: Քանի որ մտածողությունը ճանաչողական գործունեության գործընթաց է, այն ունի իրականության ընդհանրացված և միջնորդավորված արտացոլման հատկություն: Շրջակա իրականության ադեկվատ արտացոլումն իրականացվում է տրամաբանական և կոնկրետ զգայական մտածողության միասնության ներդաշնակության համադրությամբ: Մտածողության յուրաքանչյուր գործողություն բաղկացած է երկու կետից` հասկացողություն և առարկա, ինչպես նաև վերաբերմունք դրանց նկատմամբ: Տրամաբանական մտածողության արդյունքը իմաստավորումն է՝ հասկացողությունը, թե ինչ է տեղի ունենում շրջապատող աշխարհում, բացահայտելով էական կապերը, կողմերը և երևույթները:

Տրամաբանական մտածողության զարգացումը, տրամաբանական մտածողության ձևավորման գործընթաց է, որը ձևավորվում է գիտելիքների էմպիրիկ մակարդակում (տեսողական-գործնական մտածողություն) և կատարելագործում է այն մինչև երեխայի գործունեության ընթացքում տեղի ունեցող գիտատեսական գիտելիքների մակարդակը (տրամաբանական մտածողություն):

Ավագ նախադպրոցականի մտածողության զարգացումը շարունակական  գործընթաց է: Այն բնորոշվում է երեխայի ակտիվությամբ, ինքնուրույնությամբ և հետաքրքրասիրությամբ: Այն է.

  • ինքնուրույն գտնել և առաջ բերել  տրամաբանական խնդիրներ ,
  • նախագծել գործողության պլանը,
  • ընտրել դրված խնդրի լուծման տարբերակներ,
  • հասնել որևէ արդյունքի և վերլուծել այն:

Ի՞նչ կարող է  տալ նախադպրոցական հաստատության դաստիարակի  համագործակցությունը ծնողների հետ նախադպրոցական տարիքի երեխայի տրամաբանական մտածողության զարգացման գործում `

  • բոլոր պարապմունքների հանդեպ առաջացնել հետաքրքրություններ,
  • օգտագործել մեթոդներ և միջոցներ ուղղված ոչ թե երեխայի գիտելիքների փոխանցմանը /տեղեկության ծանրաբեռնում առանց հաշվի առնելու երեխայի պատրաստվածությունը /, այլ անհրաժեշտ է ակտիվացնել հետաքրքրություն և ցանկություն առաջացնել գիտելիքների յուրացման գործընթացին, կազմակերպել երեխաներին հետաքրքրող թեմաներով  միջոցառումներ ,
  • օգտագործել մեթոդներ գիտելիքների իրազեկության  բարձրացման համար,,
  • հավաքել տարբեր իրեր, ստեղծել փոքր թանգարան որոշակի ուղղությամբ,
  • համեմատել, փորձարկել, մոդելավորել որոնց միջոցով երեխաների զարգացումը կուղղորդվի հետազոտական աշխատանքներ կատարելուն,
  • Կրթական գործընթացում ստեղծել դժվարին իրավիճակներ։

Երեխաների տրամաբանական մտածողության զարգացման գործընթացում անգնահատելի դեր ունեն հատկապես դիդակտիկ խաղերը։

Դիդակտիկա հունարենից թարգմանած նշանակում է ուսուցանող և մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս XVII դարում: Վ.Ռատկեն և Յան Ամոս Կոմենսկին՝ հենվելով դեռևս Հին Հունաստանում կիրառվող՝ «դիդասկոս», «դիդասկալ» (ուսուցիչ, ուսուցանել) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «ուսուցանելու արվեստ[6

Դիդակտիկ խաղերը մշակվել են ժողովրդական խաղերի հիման վրա, ուստի դրանց աղբյուրը ժողովրդական մանկավարժությունն է։ Այս խաղերի ընթացքում երեխան յուրացնում է որոշ գիտելիքներ, ձեռք բերում ունակություններ։ Դիդակտիկ խաղերը էմոցիոնալ վերելք, բազմապիսի դրական զգացմունքներ են առաջացնում, ինչն էլ նպաստում է, որ ի տարբերություն պարապմունքների, երեխաներն այս դեպքում ավելի քիչ հոգնեն։ Դիդակտիկ խաղերն ունեն հստակ մանկավարժական ուղղվածություն։ Խաղի բովանդակությունը միտումնավոր  սահմանափակվում  է կանոններով,  որոնք կարգավորում և նպատակաուղղում են երեխաների խաղային գործողությունները: Այդ կանոնները պետք է լինեն ոչ թե ցուցումներ դաստիարակի համար, այլ իսկապես կանոններ խաղի համար։ Օրինակ՝ <<Ով ինչպես է կանչում» խաղի կանոններն են. խաղն անց է կացվում լոտոյի կանոններով, այսինքն ղեկավարը մեծ քարտերը բաժանում է, իսկ փոքրերը՝ իր մոտ թողնում։ Երբ երեխաները լավ դիտում են նկարները, նա ցույց է տալիս փոքր քարտերից մեկը և հարցնում, թե ում մոտ կա այդպիսի նկար և ապա այդ փոքր նկարը տալիս պատասխանող երեխային։ Հաղթում է նա, ով ավելի շուտ է ծածկում իր բոլոր նկարները։

Շատ խաղերում կանոնները որպես խաղի կառուցվածքային մաս չեն առանձնացվում։ Դրանց մասին կարելի է գուշակել միայն խաղի ընթացքը նկարագրելով։ Օրինակ՝ «Ասա հակառակը» խաղի կանոնը նկարագրված է այսպես, դաստիարակը նետում է գնդակը մեկին ու ասում առարկայի մեկ հատկանիշ, իսկ գնդակը բռնող երեխան պետք է ասի դրա հակառակ իմաստն արտահայտող բառ։

Դիդակտիկ խաղերը ուսուցանում են և դաստիարակում, կրթում են ու զարգացնում, նպաստում են ինքնագնահատմանը և փոխգնահատմանը։ Խաղերում ստեղծված են այնպիսի իրավիճակներ, որոնք երեխային կմղեն աշխատանքի արդյունքը համատեղ քննարկելուն, դրական հույզերի առաջացմանն ու զարգացմանը։ Ինչ խոսք այս ձևով խաղալու ընթացքում երեխան իր հերթին սեփական փորձը, վերաբերմունքը, հմտությունները և սովորելու ոճն է բերում խաղի մեջ և դաոնում նրա ոչ թե պասիվ, այլ ակտիվ մասնակիցն ու կատարողը։

Տրամաբանական մտածողության ձևավորման հարցում դիդակտիկ խաղերի տեղն ու դերը հետազոտվել է տարբեր տեսանկյուններից։ Հատուկ ուշադրության են ներկայացվել Ֆ. Ֆրյոբելի, Մոնտեսորու, Տիխեևայի դիդակտիկ համակարգերը, որոնք արժանացել են համաշխարհային գնահատման։

Դեռևս 18-րդ դարում, ժամանակի ականավոր մանկավարժ Ֆ. Ֆրյոբելը, բարձր գնահատելով խաղի մանկավարժական նշանակությունը, իմի բերելով խաղի վերաբերյալ մինչ այդ եղած մտքերր, առաջին փորձն է արել ստեղծելու դիդակտիկ խաղերի որոշակի համակարգ։ Նրա «Պարգևներ» գիրքը դաստիարակներին հնարավորություն է տվել զարգացնել երեխաների պատկերացումները առարկաների նշանակության, գործողության, չափի, ձևի, ամբողջի վերաբերյալ։ Նրա աոաջարկած դիղակտիկ խաղերը ենթադրում են վեց տեսակի երկրաչափական ձևերի կիրառում և ուղեկցվում են երաժշտությամբ, երգերով ու ոտանավորներով։

Հետաքրքիր է նաև Ե. Ի. Տիխեևայի դիդակտիկ խաղերի համակարգը՝ հիմնված երեխաների հետաքրքրությունների, իմացական ակտիվության և ինքնուրույնության վրա։ Տիխեևայի դիդակտիկ խաղերի համակարգի հիման վրա խորհրդային մանկավարժության վառ ներկայացուցիչներր՝ Ա. Պ. Ուսովան, Լ. Ա. Վենգերը, Օ. Մ. Դյաչենկոն մշակել են զարգացնող դիդակտիկ խաղերի համակարգ, որը մինչև օրս կիրառվում է մանկավարժական պրակտիկայում։

Այսպիսով, դիդակտիկ խաղերը համարվում են երեխայի՝ իր իսկ ուսուցման և դաստիարակության համակարգի մի մասը: Դիդակտիկ խաղերի բովանդակությունը միշտ որևէ մտավոր խնդիր իրականացումն է, ուստի և դրանք անց են կացվում դաստիարակի ղեկավարությամբ՝ հստակ կազմակերպված պարապմունքների միջոցով և ուղղված են երեխայի իմացական գործընթացների արգացմանը[5] ։

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Մանկապարտեզի ավագ խմբի կրթական համալիր ծրագիր, /5-6 տարեկանների համար/, Երևան 2007թ էջ 6:
  2. Абраменко В.А. Особенности интеллектуальных качеств в структуре характера//Вопросы психологии.- 1970.-№ 4.-С. 53-65.
  3. Асмолов А.Г. Психология личности: Принципы общего анализа.1. М.: Смысл, 2001.-416 с.
  4. Бондаренко А.К. Дидактические игры в детском саду. – М.: Просвещение, 2005. – 133с.
  5. В. К. Дьяченко. Коллективный способ обучения. Дидактика в диалогах. М., Народное образование, 2004 г. 352 с.
  6. Ханина Е.Е., Солопова А.В. Игровая форма обучения // Открытая школа. – 2004. – № 5. – С. 63 – 66.