DEVELOPMENT OF WASHING MODES FOR CLOTHES WITH MULTILAYER STRUCTURES

Опубликовано в журнале: Научный журнал «Интернаука» № 31(301)
Автор(ы): Armine Meliqsetyan
Рубрика журнала: 16. Технические науки
DOI статьи: 10.32743/26870142.2023.31.301.362437
Библиографическое описание
Armine M. DEVELOPMENT OF WASHING MODES FOR CLOTHES WITH MULTILAYER STRUCTURES // Интернаука: электрон. научн. журн. 2023. № 31(301). URL: https://internauka.org/journal/science/internauka/301 (дата обращения: 27.12.2024). DOI:10.32743/26870142.2023.31.301.362437

Авторы

ԲԱԶՄԱՇԵՐՏ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՎ ՀԱԳՈՒՍՏԻ ԼՎԱՑՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Մելիքսեթյան Արմինե Նորիկի

Տեխնիկական գիտությունների  թեկնածու,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Վանաձոր մասնաճյուղ)

ՀՀ,  ք.Վանաձոր

 

DEVELOPMENT OF WASHING MODES FOR CLOTHES WITH MULTILAYER STRUCTURES

Armine Meliqsetyan

candidate of technical sciences National Polytechnic University of Armenia (Vanadzor branch)

Armenia, Vanadzor

 

ABSTRACT

An analysis of washing processes, materials and equipment was carried out. The defects that occur during the washing of clothes with multi-layer structures have been studied, due to the fact that the modes of modern automatic washing machines correspond to single-layer clothes, while the clothes mainly have multi-layer sites. The most changing properties of clothing have been identified.

A multi-factor mathematical model of non-degradable control establishing a connection between the properties of clothes with multilayer structures and washing regimes was proposed, through which scientifically based technologies for washing clothes with multilayer structures were developed. By introducing new washing modes in automatic washing machines, the change in the properties of clothes is minimized.

ԱՄՓՈՓՈՒՄ

Կատարվել է լվացման գործընթացների, նյութերի և սարքավորումների վերլուծություն: Ուսումնասիրվել են այն արատները, որոնք առաջանում են բազմաշերտ կառուցվածքներով հագուստի լվացման ընթացքում, պայմանավորված այն հանգամանքով, որ ժամանակակից ավտոմատ լվացքի մեքենաների ռեժիմները համապատասխանում են միաշերտ հագուստին, այնինչ հագուստը հիմնականում ունենում է բազմաշերտ տեղամասեր: Բացահայտվել են հագուստի առավել մեծ փոփոխության ենթարկվող հատկությունները:

Առաջադրվել է բազմաշերտ կառուցվածքներով հագուստի   հատկությունների և լվացման ռեժիմների միջև կապ հաստատող չքայքայվող հսկման բազմագործոնային մաթեմատիկական մոդել, որի միջոցով  մշակվել են բազմաշերտ կառուցվածքներով հագուստի լվացման գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիաներ: Ավտոմատ լվացքի մեքենաներում ներդնելով լվացման նոր ռեժիմները հագուստի հատկությունների փոփոխությունը հասցվում է նվազագույնին:

 

Keywords: clothes with multi-layer structures, automatic washing machine, improved washing modes, preservation of quality properties of clothes.

Առանցքային բառեր: բազմաշերտ կառուցվածքներով հագուստ, ավտոմատ լվացքի մեքենա, լվացման բարելավված ռեժիմներ, հագուստի որակական հատկությունների պահպանում.

 

Լվացման կարևորագույն խնդիրներից մեկը հագուստի որակի պահպանումն է: Թեթև արդյունաբերության արտադրատեսակների պատրաստման ժամանակ օգտագործվում է հումքի բաղադրությամբ, կառուցվածքով և ֆիզիկամեխանիկական հատկություններով միմյանցից տարբերվող գործվածքների, տրիկոտաժային և չհյուսված պաստառների լայն տեսականի: Հագուստի կարման ընթացքում հիմնական և միջադրվածքային նյութերի համադրությամբ առաջանում են տարբեր պաստառներից կազմված բազմաշերտ տեղամասեր: Ժամանակակից լվացման սարքավորումներում մշակված տեխնոլոգիական ռեժիմները նախատեսված են միաշերտ հագուստի լվացման համար: Համեմատության արդյունքում պարզվում է, որ տեքստիլ պաստառների մաքրման տեխնոլոգիաները` ժամանակը, ջերմաստիճանը, արագությունը, մաքրող նյութի տեսակը, տարբերվում են միմյանցից: Հետևաբար, դրանց կիրառման արդյունքում տեղի է ունենում պաստառների ֆիզիկաքիմիական և մեխանիկական հատկությունների փոփոխություն, ինչը հանգեցնում է արատների, դեֆորմացիաների առաջացմանը և հագուստի որակի իջեցմանը:

Ներկայումս բացակայում են գիտականորեն հիմնավորված լվացման տեխնոլոգիաներ, որոնք բավարարեն բազմաշերտ կառուցվածքներով տեղամասեր ունեցող հագուստին և նպաստեն հագուստի որակի պահպանմանն ու բարելավմանը: Ուստի գիտականորեն հիմնավորված ռեժիմների մշակումը իրենից արդիական խնդիր է ներկայացնում: Ըստ սեզոնի հագուստը կարելի է բաժանել 3 հիմնական խմբի` ամառային, միջսեզոնային և ձմեռային: Կախված դրանից հագուստում առանձնացվում են տարբեր տեսակի բազմաշերտ կառուցվածքներով տեղամասեր (նկ.1):

 

Նկ.1. Հագուստի բազմաշերտ կառուցվածքների տարատեսակները

 

Ամառային հագուստի պատրաստման համար օգտագործվում են բարակ գործվածքներ, որոնք առանձնանում են իրենց բարձր օդաթափանցելիությամբ, հիգիենիկ հատկությունով և թեթևությամբ [1,2,3,5]: Գրպանների, աստառների պատրաստման ժամանակ գերակշռում են սատինային պաստառները: Օձիքներին, բազկա-կալներին ձևակայուն տեսք տալու համար օգտագործում են կոշտ միջադրվածքային գործվածքներ, որոնց համար որպես հիմք ծառայում է բյազը: Մի շարք տեղամասերում կիրառվում են սոսնձային միջադրվածքներ վերջիններիս ձևակայուն տեսք տալու նպատակով։ Որոշ արտադրատեսակների թիկնամասում տեղադրվում են կորսետներ, որոնք պատրաստվում են հիմնական գործվածքի մի քանի շերտերից: Միջսեզոնային և ձմեռային հագուստի պատրաստման ժամանակ օգտագործվում են ջերմապաշտպանիչ նյութեր: Կախված օգտագործվող նյութի տեսակից այն կրկնորդվում է ջերմամեկուսիչ պոլիմերային ծածկույթով [1,2,7,10]:

Վերարկուների համար նախատեսված ջերմապաշտպանիչ նյութերը իրենցից ներկայացնում են ավելի հաստ միջադրվածքներ: Որպես ջերմապաշտպանիչ նյութ հաճախ օգտագործվում են չհյուսված պաստառները, բամբակյա միջադրվածքները: Այս միջադրվածքները պատրաստվում են ցածր որակի բամբակից, փոքր երկարության բրդյա մանրաթելերից կամ արհեստական նյութերից: Վերարկուների և բաճկոնների եզրային մասերի մշակման ժամանակ օգտագրծվում են չհյուսված պաստառներ, որոնք իրենց կառուցվածքով և հատկություններով նման են թղթին: Եթե հիմնական նյութը մորթի կամ կաշի է` մաշակայունության բարձրացման նպատակով հակառակ կողմից կարվում է բարակ գործվածք: [6,10]:

Կատարվել է հագուստի խմբավորում ըստ սեզոնի, որի հիման վրա ուսումնասիրվել են առանձին մասնիկներում մշակված բազմաշերտ կառուցվածքները և տվյալ տեղամասերում օգտագործվող շերտրի տեսականին: Արդյունքում առանձնացվել են մինչև 2-5 տեսակի պաստռաներից կազմված տեղամասեր: Կախված արտադրատեսակի նշանակությունից ըստ պետական չափորոշիչների ներկայացվել են հագուստի ֆիզիկամեխանիկական հատկությունները: Վերլուծությունները հնարավորություն են տալիս դիագրամի տեսքով ներկայացնել լվացման հետևյալ ջերմաստիճանային ռեժիմները (նկ. 2):

 

Նկ. 2. Որոշ պաստառների լվացման ջերմաստիճանները

 

Հագուստի և հետքի վրա բոլոր տիպի լվացող միջոցներների ներգործության բնույթը պարզելու նպատակով ուսումնասիրվել են դրանց բաղադրությունը [1,4,9,10]: Լվացքի փոշիների բաղադրության մեջ հիմնականում մտնում են. 1. մակերևութաակտիվ նյութեր (ПАВ)-նպաստում են մաքրող լուծույթի ներթափանցմանը աղտոտված միջավայր և թուլացնում են կեղտի մասնիկների ու պաստառի միջև առաջացած կապը, 2. սպիտակեցնող նյութեր-նախատեսված են ներկված հետքերի վերացման և պաստառի գույնի վերականգնման համար, 3. լրացուցիչ նյութեր` հոտավետ նյութեր, ֆերմենտներ-փափկեցնում են ջուրը և նվազեցնում նստվածքի առաջացումը պաստառի և լվացքի մեքենայի սարքավորումների վրա:

Այս նյութերի տոկոսային հարաբերությունը փոշու բաղադրոթյան մեջ բերված է դիագրամի տեսքով (նկ. 3):

 

Նկ. 3. Մաքրող նյութերի տոկոսային հարաբերությունը փոշու մեջ-

1-մակերևույթաակտիվ նյութեր, 2-սպիտակեցնող նյութեր, 3-լրացուցիչ նյութեր:

 

Կախված լվացքի մեքենայի տեսակից առանձնանում են տարբեր լվացման տեխնոլոգիաներ: Ժամանակակից լվացքի մեքենաներից ամենատարածվածներն են ավտոմատ և կիսաավտոմատ լվացքի մեքենաները: Ավտոմատ լվացքի մեքենաներում բոլոր գործողությունները կատարվում են նախապես տրված ծրագրով, առանց մարդու միջամտության: Այստեղ ընդգրկված գործողությունները թույլ են տալիս լվանալ տարբեր աստիճանի աղտոտվածության հագուստ: Հագուստի լվացման համար անհրաժեշտ պայմանները ստեղծվում և կարգավորվում են ավտոմատ կերպով` կախված լվացման ենթարկվող նյութի տեսակից: Գրեթե բոլոր տիպի ավտոմատ և կիսաավտոմատ լվացքի մեքենաներում, պաստառի տեսակից կախված, կարգավորվում են լվացման ժամանակահատվածը, արագությունը, բաքի կատարած մեխանիկական աշխատանքի ձևը, ջրի ջերմաստիճանը և քանակը [10]:

Բոլոր տիպի ավտոմատ լվացքի մեքենաներում առանձնացվում են լվացման ռեժիմներ բամբակյա, սինթետիկ, մետաքսե և բրդյա հագուստի համար: Ավտոմատ լվացքի մեքենաներում լվացման ժամանակը, ջրի ջերմաստիճանը և արագությունը պաստառի տեսակի ընտրության արդյունքում ֆիքսվում են ավտոմատ կերպով, կան մեքենաներ, որոնք հնարավոր է բերել ձեռքով կառավարման ռեժիմի [8, 11, 12,13, 14]:

Լվացքի մեքենաներում առանձնանում են 4 հիմնական լվացման ռեժիմներ. 1. բամբակյա և վուշե արտադրատեսակների լվացում մոտ 95 0C-ում; 2. սինթետիկ մանրաթելերից արտադրատեսակների լվացում մոտ 60 0C-ում; 3. մետաքսե պաստառներից արտադրատեսակների լվացում մոտ 40 0C-ում; 4. բրդյա պաստառներից արտադրատեսակների լվացում մոտ 40 0C-ում: Ուսումնասիրվել են հագուստի լվացման ընթացքում առաջացող արատները։ Սրանք բաժանվում են 3 խմբի` մեխանիկական, ֆիզիկամեխանիկական, կենսաբանական: Հաճախ հանդիպող արատներից են հնացած հետքերը, դեղնվածությունը, գույնի փոփոխությունը, ամբողջական ձևի խախտումը, քորքոտումը:

Հետազոտության արդյունքում պարզվում է, որ նմանատիպ արատներ առաջանում են լվացման և քիմմաքրման սխալ տեխնոլոգիաների ընտրության պատճառով: Արդյունքում տեղի են ունենում երկրաչափական չափերի փոփոխություն, խզման բեռնվածքի կորուստ, կծկում, գույնի խամրում, գունաթափում, մաշվածություն, ոչ ճիշտ մաքրող նյութի ընտրության պատճառով միջադրվածքային նյութերի մանրաթելերի քայքայում, բազմաշերտ կառուցվածքով հագուստի շերտերի դեֆորմացիաների տարբերություն:

Կատարվել է հագուստի լվացման կարևորագույն հատկությունների նախնական տեսական գնահատում, փորձանմուշների ընտրություն: Ընտրվել է փորձագիտական հետազոտությունների մեթոդակարգը և սարքավորումները: Լվացման գործընթացների գործնական վերլուծության հիման վրա, փորձարարական հետազոտության համար, որպես փորձանմուշներ ընտրված են բամբակյա, վուշե, բրդյա, մետաքսե, խառնուրդային, սինթետիկ մանրաթելերից պաստառները, սոսնձային, տաքացնող, աստառացու միջադրվածքները և դրանցով կազմված փաթեթները: Համեմատաբար ավելի շատ փոփոխության ենթարկված հատկությունների բացահայտման նպատակով կազմված է ռանգերի գրաֆիկ (նկ. 4)։

 

ՆÏ. 4. Ռանգերի գրաֆիկ

 

Այսպիսով, լվացման և քիմմաքրման կարևորագույն հատկությունների գնահատման արդյունքում բացահայտվում են հագուստի ավելի մեծ փոփոխության ենթարկվող հատկությունները` կծկումը, խզման բեռնվածքը և ջրաթափանցելիությունը:

Փորձարարական ուսումնասիրության ընթացքում կատարվել է միաշերտ և բազմաշերտ կառուցվածքներով նմուշների լվացման գործընթացի կազմակերպում և հետազոտում: Կախված պաստառի տեսակից, համաձայն կազմված գիտափորձերի պլանի, ընտրված են լվացման ռեժիմների տարբեր համակցություններ: Բամբակյա, վուշե և բրդյա, մետաքսե, սինթետիկ մանրաթելերից պաստառների փորձերի պլանավորումը կատարված է երկու խմբով: Փորձագիտական հետազոտությունները կատարված  են համաձայն բազմագործոնային պլանավորման  մեթոդի: Խմբերում լվացման ռեժիմների փոփոխման մակարդակները ընտրված են այնպես, որ ապահովվեն լվացման պայմաններ նվազագույն, նորմալ և առավելագույն ջերմաստիճանի, արագության ու ժամանակի դեպքում: Լվացումից առաջ և հետո որոշված  են նմուշների լայնությունը, երկարությունը, խզման բեռնվածքը, խզման երկարացումը, կծկումը, ջրաթափանցելիությունը, գույնի պահպանման հատկությունը, կրկնանախշում բջջի երկարությունը, լայնությունը, մաշակայունությունը և ցանցային անկյունը: Ստացված արդյունքները խմբավորված են ըստ լվացման արագության, ջերմաստիճանի և ժամանակի: Հետազոտված են նշված հատկությունների կախվածությունը ժամանակից` ջերմաստիճանային և արագության տարբեր պայմաններում: Ընտրված հատկությունների փոփոխության չափի տոկոսային արժեքները կախված լվացման տեխնոլոգիայից ներկայացված է նկ. 5-ում:

 

Նկ. 5. Հատկությունների փոփոխության չափը արտահայտված տոկոսներով:

 

Միաշերտ նմուշների փորձերի վերլուծության արդյունքում պարզված է, որ խզման բեռնվածքի և խզման երկարացման գրաֆիկների մեծ մասը փոխվում են նույն սկզբունքով և լվացման մեծ արագության դեպքում նվազում են: Կծկումը որոշվում է պաստառի լայնական և երկայնական չափերի միջոցով և կրկնանախշի չափերի փոփոխության արդյունք է: Հետևաբար, խզման երկարացումը, նմուշի երկարությունը, լայնութունը, կրկնանախշում բջջի երկարությունը և լայնությունը ֆունկցիոնալ կախվածության մեջ են կծկումից և խզման բեռնվածքից: Գույնի պահպանման հատկության, ցանցային անկյան և մաշակայունության նկատելի փոփոխություն տեղի չի ունենում: Պաստառի մեխանիկական հատկությունների փոփոխությունը հանգեցնում է նմուշների ջրաթափանցելիության մեծացմանը: Լվացող նյութերի տեսակից կախված պաստառների հատկությունների էական փոփոխություն չի գրանցվում:

Բազմաշերտ նմուշների փորձարարական հետազոտության ժամանակ դիտարկված են կծկման, խզման բեռնվածքի և ջրաթափանցելիության կախվածությունը լվացման ռեժիմներից:

Որպես փորձանմուշներ ընտրված են՝ փաթեթները. 1.բամբակյա պաստառ, սոսնձային և աստառացու միջադրվածքներ; 2.բրդյա պաստառ, տաքացնող և աստառացու միջադրվածքներ; 3.վուշե պաստառ, տաքացնող և աստառացու միջադրվածքներ; 4.վուշե պաստառ, սոսնձային, տաքացնող և աստառացու միջադրվածքներ; 5.բրդյա պաստառ, սոսնձային, տաքացնող և աստառացու միջադրվածքներ:

Միաշերտ և բազմաշերտ կառուցվածքներով հագուստի լվացման և քիմմաքրման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների օրինաչափությունների բնույթը նկատելի է բրդյա պաստառի, սոսնձային, տաքացնող և աստառացու միջադրվածքների դեպքում (նկ.6):

Փաթեթների խզման բեռնվածքը կախված լվացման արագությունից նվազում է, կծկման փոփոխություններ նկատվում են ջերմաստիճանի և արագության աճմանը զուգընթաց, իսկ ջրաթափանցելիությունը մեծանում է կախված լվացման ժամանակից:

Կատարված հետազոտությունից պարզվում է, որ հիմնական և միջադրվածքային նյութերի հատկութույնների փոփոխությունը, կախված ընտրված ռեժիմներից, տարբեր օրինաչափություններ ունեն: Բարձր ջերմաստիճանում սոսնձային միջադրվածքները առանձնանում են: Մեծ արագությամբ լվացման դեպքում նկատվում է տաքացնող միջադրվածքների խզման բեռնվածքի կտրուկ նվազում: Առանձին շերտերի ծկման արժեքների տարբերության հաշվին տեղի է ունենում փաթեթի արտաքին տեսքի փոփոխություն:

 

 

Նկ. 6. Բրդյա պաստառի, սոսնձային, տաքացնող և աստառացու միջադրվածքներից փաթեթի հետազոտության արդյունքները

 

Մաքրող լուծույթների տեսականու ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց բաղադրակազմի տարրերի մեծ մասը ներգործում են (40-60)0C-ում: Դրանց տեսակից կախված պաստառների հատկությունների էական փոփոխություն չի գրանցվում: Փորձերի արդյունքների հիման վրա իրականացված է բազմաշերտ կառուցվածքներով հագուստի լվացման բարելավված տեխնոլոգիաների մշակում և առաջադրում:

Անհամակցությունների փոքրացման (մինիմիզացման) չքայքայվող հսկման բազմագործոնային մեթոդի մշակման հիման վրա իրականացված է տեխնոլոգիական ռեժիմների մաթեմատիկական մոդելավորում: Այն կապ է հաստատում լվացման ռեժիմների և բազմաշերտ կառուցվածքներով հագուստի ընտրված հատկությունների միջև: Ընդհանուր Մաթեմատիկական մոդելը ունի հետևյալ տեսքը.

որտեղ                      

p, j և q-ն զույգերով ընտրված ռեժիմների համակցությունենրի ցուցիչներն են, aiη-ն և biη-ն գործակիցներ են, որոնցից առաջինը բնութագրում է i-րդ ռեժիմի ազդեցությունը նյութի հատկությունների վրա, երկրորդը` ռեժիմների փոխազդեցության մակարդակը, xi-ն ուսումնասիրվող համակարգի մեջ i-րդ ռեժիմի արժեքն է արտահայտված ամբողջական թվերով, φiη-ֆունկցիաներ են, որոնք բնութագրում են ռեժիմների միմյանց միջև փոխազդեցության օրենքները, Yiη-η-րդ ելքի պարամետրն է, n-ռեժիմների քանակը, ℓ-մաթեմատիկական մոդելի հավասարումների թիվը:

Փորձատեսական հետազոտության հիման վրա յուրաքանչյուր բազմաշերտ կառուցվածքներով փաթեթի համար որոշված է մաթեմատիկական մոդելի գործակիցների թվային արժեքները, նշված հատկությունների փոխազդեցության ֆունկցիաների արտաքին տեսքերը: Կազմված է ալգորիթմ, որի միջոցով որոշված են ելքային և մուտքային պարամետրերը: Ստացված ռեժիմների հիման վրա առաջադրված են լվացման և քիմմաքրման լավարկված տեխնոլոգիաներ: Բազմաշերտ կառուցվածքներով հագուստի լվացման տեխնոլոգիայի սխեման ներկայացված է նկ.-7-ում:

 

Նկ. 7. Բազամաշերտ կառուցվածքներով հագուստի լվացաման տեխնոլոգիա

 

Կատարված է գոյություն ունեցող և մշակված տեխնոլոգիաներվ լվացված փաթեթների հատկությունների փոփոխությունների հակադրում: Բամբակյա կամ վուշե պաստառից, սոսնձային, տաքացնող, աստառացու միջադրվածներից փաթեթի հետազոտությունը պատկերված է նկ.8- ում:

 

  

Նկ. 8. Բամբակյա կամ վուշե պաստառ, սոսնձային, տաքացնող, աստառացու միջադրվածների փաթեթի ընտրված հատկությունների փոփոխությունը:

 

Պարզված է, որ խզման բեռնվածության փոփոխությունը նվազում է 8 Ն-ով, ջրաթափանցելիության աճը` 12 գմ2/վ-ով կրճատվում է, ջրաթափանցելիության տարբերությունը նվազում է (10-12) գ.մ.2/վ.-ով, իսկ կծկումը հասցվում է մինչև (1.06-1.12) %-ի: Գոյություն ունեցող տեխնոլոգիայով լվացման դեպքում հետքը մաքրվելու փոխարեն ստանում էր բաց գույնի երանգ, որը չի նկատվում բարելավված տեխնոլոգիայի կիրառման ընթացքում:

 Սոսնձային միջադրվածքների սոսնձման որակը չի փոխվում, տաքացնող միջադրվածքների մոտ գրանցվում է խզման բեռնվածքի փոքր տարբերություն, իսկ աստառացու միջադրվածքների կծկման տոկոսային արժեքները հասցվում են նվազագույնին:

Պարզվում է, որ գույնի պահպանման հատկությունը գնահատվում է լավ, խզման բեռնվածքի տարբերությունը 4Ն.-ով նվազում է, իսկ մաքրման աստիճանը տատանվում է (92-97) %-ի սահմաններում:

Մշակված տեխնոլոգիայի կիրառման դեպքում սոսնձային միջադրվաշքները չեն կորցնում իրենց որակական հատկանիշները, պահպանվում է տաքացնող միջադրվածքների ամրությունը, աստառացու միջադրվածքների կծկումը հասցվում է նվազագույն արժեքների: Միջին հաշվով գոյություն ունեցող տեխնոլոգիայով լվացման ժամանակ հագուստի որակական ցուցանիշը նվազում է 11.16 %-ով, մշակված տեխնոլոգիայով մաքրման դեպքում հագուստի որակական ցուցանիշը լվացման արդյունքում նվազում է 1.7 %-ով, Այսինքն, լվացման դեպքում բազմաշերտ հագուստի որակական ցուցանիշը բարձրացվում է 9.43 %-ով։

Բազմաշերտ կառուցվածքներով հագուստի լվացման մշակված տեխնոլոգիաների հիմնավորման նպատակով իրականացվում է արդյունքների տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկ: Կատարված հաշվարկների արդյունքները ցույց են տալիս, որ լվացման ձեռնարկություններում նոր տեխնոլոգիաների ներդրման տնտեսական արդյունավետությունը կգրանցվի տարեկան 12.546.057 դրամ տնտեսում։

 

Օգտագործված գրականություն:

  1. ГОСТ Р 52488-2005 “Средства для стирки”
  2. ГОСТ 25295-2003 “Одежда мужская и женская верхняя костюмного ассортимента”
  3. ГОСТ12.4.134-93 “Пальто, полупальто и плащи мужские для зашиты от воды”
  4. Волков В. А., АгеевА. А., Щукина Е. Л. Влияние поверхностноактивных веществ на смачивание текстильных материалов.-Минск, Серия химическая, 2003.-192с.
  5. Живетин Д. В., Артемов А. В., Гинзбург Ж. Н., Ольшанская О. М. Медико гигиенические свойства текстильных изделий.-Вологда, Текстильная промышленность, 2001.-580с.
  6. Конопальцева Н. М. Конструирование и технология изготовления одежды из различных материалов.-М.: Академия, 2007.-288 с.
  7. Крючкова Г. А. Технология и материалы швейного производства.-М.: Академия , 2003.-384 с.
  8. Стирка и чистка. Практические пособие. Приложение к журналу “Современная химчистка и прачечная”.-М.: Промиздат, 2008.-142 с.
  9. Шукина Е. Л. Влияние поверхностно-активных веществ на капиллярность текстильных и нетканных материалов.// дисс. к. т. н., М., 2003.-115 с.
  10. Меликсетян А.Н. Разработка улучшенной технологии мойки и химчистки одежды многослойной структуры// дисс. к. т. н, Ереван, 2012.-142 с
  11. http://www.postiraem.ru/
  12. http://sm.electroburg.ru/rezhimy-stirki-stiralnyx-mashin-shelk
  13. http://www.alteros.ru/sredstva-dlya-delicatnoy-stirki.php
  14. http://www.tehnosila.ru/catalog/bt/stiralnye_mashiny/